«Միլանի» նախկին ֆուտբոլիստ, իսկ հիմա «Բենևենտոյի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին խոսել է «ռոսսոներիների» կազմում 9 համարի անիծված լինելու մասին: Մյուս մրցաշրջանում դրանով խաղալու է Զլատան Իբրահիմովիչը:
«Դա ինձ ստիպում է ժպտալ: «Միլանում» 9 համարի մարզաշապիկը հագնելը բոլորի համար է դժվար, բայց անեծք գոյություն չունի: Եթե Իբրահիմովիչը հագնի այն, անեծքը կվերջանա:
Դա նման է նրան, որ ես պիտի ստանայի Մարկո վան Բաստենի ու Ջորջ Վեայի անեծքները»,- Ինձագիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: