«Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսի գործակալը հայտնել է իր խաղացողի ճակատագիրը.
««Բարսան» ու «Ռեալն» ամեն ինչ կանեն 2021 թ-ին Ռուիսի տրանսֆերը ձեռք բերելու համար: Մենք չենք շտապում որոշում կայացնելու հարցում, քանի որ պարտավորություններ ունենք «Նապոլիի» առջև: Ռուիսը ամեն ինչ կանի այն ակումբի համար, որտեղ տվյալ պահին կգտնվի: «Նապոլիում» դրա մասին գիտեն»,-ասել է ֆուտբոլիստի գործակալը:
24-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2023 թ.: Ա սերիայի ավարտված առաջնությունում անցկացրած 33 խաղում Ռուիսը դարձել է 3 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: