«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը չի մասնակցի Եգիպտոսի հավաքականի առաջիկա խաղերին: Պատճառը վնասվածքն է:
Ֆուտբոլիստը կրկին կոճի վնասվածք է ստացել և ստիպված է բաց թողնել Աֆրիկայի Գավաթի որակավորման փուլի՝ Քենիայի ու Կոմորյան կղզիների հավաքականների հետ խաղերը:
Եգիպտոսի հավաքականն արդեն հաստատել է Սալահի բացակայությունը և հրապարակել է նրա լուսանկարը՝ հատուկ պաշտպանիչ կոշիկով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլն» անհանգստացած է ոտքի վնասվածքով, որը Սալահը ստացել էր ԱՊԼ-ի 12-րդ տուրում՝ «Ման. Սիթիի» դեմ խաղում:

