Marca-ի հաղորդմամբ, Մադրիդի «Ատլետիկոն» ամեն գնով ցանկանում է ձեռք բերել «Նապոլի» կիսապաշտպան Ալանին:
Տրանսֆերի արժեքը գնահատվում է 40 մլն եվրո:
29-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Էվերթոնը», ՊՍԺ-ն ու «Մանչեսթեր Սիթին»:
Ալանը «Նապոլի» է տեղափոխվել «Ուդինեզեից»՝ 15 մլն եվրոյի դիմաց: «Նապոլիի» կազմում նախորդ մրցաշրջանում անցկացրած 33 խաղում բրազիլացին դարձել է 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:
Կիսապաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թ.: