ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը աջակցել է Դոնեցկի «Շախտյորում» իր հայրենակից Թայսոնին: Վերջինս Ուկրաինայի առաջնության 14-րդ տուրի՝ Կիևի «Դինամոյի» հետ խաղում երկրպագուների կողմից ռասիստական բնույթի վիրավորանքներ է ստացել:
«Ոչ ռասիզմին», — գրել է Նեյմարը իր «Ինստագրամի» story բաժնում՝ ավելացնելով արտասվող Թայսոնի նկարը:

Միջադեպը տեղի է ունեցել երկրորդ խաղակեսում: Ի պատասխան վիրավորանքների՝ բրազիլացին միջամատ է ցույց տվել ու գնդակն ուղարկել երկրպագուների կողմը: Այդ միջադեպից հետո հանդիպման գլխավոր մրցավարը որոշել է թիմերին դուրս բերել խաղադաշտից: Խաղադաշտը լքելիս Թայսոնն արտասվել է: Երբ հանդիպումը վերսկսվել է, մրցավարը «Շախտյորի» ֆուտբոլիստին կարմիր քարտ է ցույց տվել: