Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի «ՌԲ Լայպցիգ»-«Աթլետիկո Մադրիդ» հանդիպումը։
Հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։ Իսկ ահա երկրորդ խաղակեսի մեկնարկից 5 րոպե անց Զաբիտցերի փոխանցումից հետո աչքի ընկավ Դանի Օլմոն։ Բայց 71-րդ րոպեին Ժոաու Ֆելիշը կարողացավ հավասարեցնել հաշիվը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց տուգանային հարվածը։
Սակայն Յուլիան Նագելսմանի սաները մտադիր չէին հանդիպումը տեղափոխել լրացուցիչ ժամանակ․ փոխարինման մտած Թայլեր Ադամսը Անխելինոյի փոխանցումից հետո կարողանում է կրկին իր թիմին առաջ մղել հաշվի մեջ՝ ձևակերպելով նաև խաղի վերջնահաշիվը։
Այսպիսով, գերմանական ակումբն առաջին անգամ իր պատմության մեջ դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի ՊՍԺ-ն։