Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը բացատրել է, թե ինչու է որոշել բաց թողնել Միացյալ Նահանգների բաց առաջնությունը։ Հիշեցնենք, որ իսպանացի թենիսիստը մոտ մեկ շաբաթ առաջ հայտարարեց, որ բաց է թողնելու US Open-ը։
«Իմ որոշման կայացման հիմքում առաջին հերթին առողջապահական ռիսկերն են։ Կա նաև այլ ռիսկ․ հարդ կորտերից գրունտին տեղափոխվելը առանց լուրջ նախապատրաստության վտանգավոր է իմ մարմնի ու իմ ապագայի համար»,-Նադալի խոսքն է մեջբերում TennisHead-ը։
Հիշեցնենք, որ Ռաֆայել Նադալը որոշել էր մասնակցել Մադրիդի մասթերսին, սակայն այդ մրցաշարը չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով։
Ենթադրվում է, որ Նադալը կխաղա Հռոմի Մասթերսում և Ռոլան Գարոսում։