ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչը կարող է հայտնվել Ա Սերիայում:
Ըստ Gazzetta dello Sport-ի «Նապոլի» սպորտային տնօրեն Կրիստիանո Ջինատոլին արդեն կապ է հաստատել ֆուտբոլիստի հետ:
ԲԿՄԱ-ն պատրաստ է խորվաթ ֆուտբոլիստին բաց թողնել 22 միլիոն եվրոյի դիմաց: Ավելացնենք նաև, որ Վլաշիչը ճանաչվել է ԲԿՄԱ-ի 2019-2020 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: