Ճապոնիայի հավաքականի նախկին հարձակվող Կաձուեսի Միուրան («Թագավոր Կաձյուն»), ով մեկ ամսից կդառնա 55 տարեկան, նոր մրցաշրջանում հանդես կգա Ճապոնիայի չորրորդ դիվիզիոնում։
Բացի այդ, ֆուտբոլիստն անցկացնում է իր կարիերայի 37-րդ մրցաշրջանը․ նա իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1986 թվականին՝ պայմանագիր կնքելով բրազիլական «Սանթոսի» հետ։ Միուրան Ճապոնիայի ամենատարեց խաղացողն է և ամենատարեց գոլի հեղինակը։
Ճապոնացի ֆուտբոլիստը «Յոկոհամայից» վարձավճարով տեղափոխվել է «Սուզուկա» ակումբ, հաղորդում է Reuters-ը: Նրա ավագ եղբայրը՝ Յասուտոշի Միուրան, մարզում է այդ ակումբը։
Միուրան առաջին ճապոնացի լեգեոներն է իտալական ֆուտբոլում, երբ 1994/95 մրցաշրջանում պայմանագիր կնքեց «Ջենոայի» հետ։ Իտալական ակումբի մարզաշապիկով նա «Սամպդորիայի» դեմ դերբիում անցկացրել է 21 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։
1993 թվականին նա ճանաչվել է Ասիայի տարվա լավագույն ֆոտբոլիստ։ Ազգային հավաքականի կազմում անցկացրել է 89 խաղ՝ դառնալով 55 գոլի հեղինակ։
Մինչև 2020 թվականի սեպտեմբերի 12-ը ճապոնացին համարվում էր աշխարհի ամենատարեց խաղացող պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը, նրա ռեկորդը գերազանցեց 54-ամյա մոնղոլ Հանդսուրեն Օյունբիլեգը։ Սեպտեմբերի 21-ին սուրինամցի Ռոննի Բրունսվեյկը 60 տարեկան հասկաում ևս պաշտոնական հանդիպում անցկացրեց։