Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ և մրցավար Հակոբ Սերոբյանը հայտնվել է աշխարհի լավագույն մրցավարների 10-նյակում:
50-ամյա մասնագետը պաշտոնապես հրավիրվել է դատելու` Տոկիոյում կայանալլիք ամառային օլիմպիական խաղերը: Այս օրերին մարմնամարզության Հայաստանի ընտրանին հավաք է անցկացնում Թբիլիսիում:
Մարմնամարզիկները նախապատրաստվում էին Աշխարհի գավաթի հերթական փուլին, որը հետաձգվել է մինչև հունիս՝ կորոնավիրուսի պատճառով: