Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի շրջանակում «Էվերթոնը» ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդին» (1:1): Դավիդ Դե Խեան 3-րդ րոպեին մանկական սխալ թույլ տվեց, ինչը գոլ բերեց սեփական դարպասին։
Անգլիական գրանդի նախկին ավագ Ռոյ Քինը քննադատել է իսպանացի դարպասապահին․
«Թե որպես խաղացող, թե որպես մարզիչ ես կսպանեի նրան։ Ինչի՞ն էր սպասում նա։ Սա անհեթեթություն է։ Ընդմիջմանը ես կծվատեի նրան»,-ասել է Քինը։