«Զալցբուրգը» իր ելույթները Չեմպիոնների լիգայի նոր խաղարկությունում սկսեց ոչ-ոքիով՝ Իտալիայի չեմպիոն «Միլանի» հետ խաղում։
Սա Չեմպիոնների լիգայի 5-րդ խաղարկությունն է, որին մասնակցում է ավստրիական թիմը, և հետաքրքիր է, որ բոլոր հինգ մրցաշրջանների առաջին հանդիպումներում «Զալցբուրգը» երբեք չի պարտվել։
Թիմը չորս անգամ ոչ-ոքի է խաղացել, այդ թվում երեկ կայացած խաղում, մեկ հաղթանակ է տարել:
«Զալցբուրգը» կրկնել է «Դեպորտիվոյի» ռեկորդը. գալիսիական ակումբը նույնպես հինգ անգամ է խաղացել Չեմպիոնների լիգայում և երբեք չի պարտվել մրցաշրջանի մեկնարկային խաղում: