Հաջորդ մրցաշրջանում ՀՀ Առաջին խմբի առաջնությանը կմասնակցի նաև «Մարտունու Արծիվներ» ֆուտբոլային ակումբը։ Այս մասին տեղեկանում ենք «Ալաշկերտի» ֆեյսբուքյան էջից՝ «Ուրախալի լուր» նկարագրությամբ։
Թեև մանրամասներ չեն հաղորդվում, բայց կարելի է ենթադրել, որ այն կապ է ունենալու երևանյան ակումբի հետ, որն Առաջին խմբում արդեն իսկ ներկայացված է «Ալաշկերտ 2» թիմով։