Երեկ՝ հունվարի 3-ին, Հայաստանի Առաջին խմբի առաջնության մասնակից «Արագածը» Վրաստանի Դուշեթի քաղաքում ընկերական հանդիպում է անցկացրել Վրաստանի նույնպես 1-ին լիգայի «Արագվի» թիմի հետ: Տանտերերը հաղթել են 4:3 հաշվով: Հայկական թիմից հեթ-տրիկի հեղինակ է դարձել Ալեն Կարապետյանը:
Այսօր՝ հունվարի 4-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում «Արագածը» 3:1 հաշվով հաղթել է «Լեռնային Արցախին»: Գոլերը խփել են Ալեն Համբարձումյանը, Տիգրան Վարդանյանը և փորձարկվող ֆուտբոլիստներից մեկը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Լեռնային Արցախի» գոլը խփել է Մարատ Կարապետյանը: