Նիդեռլանդների դատական համակարգը պատրաստվում է հետաքննություն սկսել երկրի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Քուինսի Պրոմեսի նկատմամբ։
Ինչպես տեղեկացնում է telegraaf.nl-ը, դեպքը տեղի է ունեցել անցած տարի, երբ Պրոմեսի կազմակերպած երեկույթներից մեկի ընթացքում վերջինս դանակով հարվածել է իր հարազատներից մեկին։
Ըստ աղբյուրի՝ եթե հաստատվի ֆուտբոլիստի մեղավորությունը, վերջինս ստիպված կլինի ենթարկվել ազատազրկման։