«Միլանի» պաշտպան Սիմոն Կյաերը վնասվածք է ստացել Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Ինտերի» (2:1) դեմ խաղում:
Հանդիպման 20-րդ րոպեին դանիացին ստիպված էր լքել խաղադաշտը, իր տեղը զիջելով թիմի նորեկ Ֆիկայո Տոմորին: 31-ամյա ֆուտբոլիստի վնասվածքի բարդության աստիճանը դեռևս հայտնի չէ:
Հիշեցնենք, որ Պիոլիի գլխավորած թիմը պարտվեց ու դուրս մնաց գավաթի խաղարկությունից: