«Բարսելոնան» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերն առաջարկել է անգլիական երկու ակումբի։ Այս մասին տեղեկություն է տարածել Goal-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններն է առաջարկել «Արսենալին» և «Նյուքասլին»։ Ակնհայտ է, որ 28-ամյա ֆուտբոլիստը պլաններ չի կապում կատալոնական ակումբի հետ։
Իր հերթին «Բարսելոնան» այլ ծրագրեր ունի։ Նրանք ցանկանում են ամեն գնով ուժեղացնել թիմի կազմը՝ ձեռք բերելով Լաուտարո Մարտինեսին «Ինտերից»։ Կոուտինյոյի վաճառքից «Բարսելոնան» ցանկանում է մեծ գումարներ ստանալ և դրանք օգտագործել Լաուտարոյի գործարքում։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Կոուտինյոն խաղում էր «Բավարիայում» վարձակալությամբ։ Մյունխենյան ակումբը հրաժարվեց բրազիլացուն գնելուց։