Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժը» սեփական հարկի տակ ընդունել էր իսպանական «Սևիլիային»։
Խուլեն Լոպետեգիի թիմը արտագնա խաղում խնդիրներ չունեցավ։ Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Մունիր Էլ-Հադադին։ Մունաս Դաբուրն էլ դուբլ ձևակերպեց։ Հինգ գնդակ բաց թողնելուց հետո «Դյուդելանժը» կարողացավ երկու անգամ գրավել Բոնոյի պաշտպանած դարպասը։ Երկու դեպքերում էլ աչքի ընկավ Դանել Սինանին։
«Սևիլիան» հաղթում է 5-2 հաշվով և միավորների քանակը հասցնում է 12-ի։ Անդալուսիական ակումբը ապահովում է իր տեղը փլեյ-օֆֆ փուլում։
Խաղային օրվա մյուս արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։