Առաջին խմբի առաջնության թիմերը շարունակում են նախապատրաստվել առաջնության վերսկսմանը:
Կարեն Բարսեղյանի գլխավորած «Վանը» ընկերական խաղում 8:1 հաշվով առավելության է հասել «Անիի» նկատմամբ: Չարենցավանը ներկայացնող թիմի կազմում դուբլի հեղինակ են դարձել Էդգար Մովսեսյանն ու Էզա Վիլֆրեդը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ղուկաս Պողոսյանը, Միհրան Պետրոսյանը, Վարդան Բակալյանը, Ալեքսանդր Լադիկը:
Հիշեցնենք, որ Առաջին խմբի առաջնությունը կմեկնարկի մայիսի 30-ին: