Մոսկվայի «Դինամոյի» խաղացողները համաձայն չեն գնալ աշխատավարձների 40 տոկոս նվազեցման: Այս մասին հայտնում է championat.com-ը:
Մոսկովյան թիմի ղեկավարությունն առաջարկել է 2 ամսով կրճատել աշխատավարձները՝ 40 տոկոս նվազեցմամբ: Ֆուտբոլիստները համաձայն չեն ու առաջարկում են իրենց տարբերակը. մեկ ամսով, բայց 20 տոկոսով իջեցնել աշխատավարձները: Խաղացողների կարծիքը հայտնել է թիմի ավագ Անտոն Շունինը:
Նախկինում հայտնի էր դարձել, որ «Սպարտակի» խաղացողները համաձայն են այդ պայմանի հետ, իսկ «Զենիթը» դեռ շարունակում է բանակցությունները: