«Ռոմայի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյուն ասել է, թե որ ակումբին է երկրպագելու Չեմպիոնների լիգայում։
Մադրիդի «Ռեալը», «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան» և ֆրանսիական ՊՍԺ-ն դուրս են եկել ամենահեղինակավոր եվրագավաթների կիսաեզրափակիչ։
«Ես կցանկանայի, որ «Ռեալը» հաղթեր Չեմպիոնների լիգան։ Ակումբն ու Կառլո Անչելոտին արժանի են դրան»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «Madrid Xtra»-ն սոցցանցերում։
Հիշեցնենք, որ Մոուրինյուի վերջին ակումբը եղել է «Ռոման», որտեղից նա հեռացել է 2024 թվականի հունվարին։