«Լիվերպուլի», «Էվերթոնի» և «Սելտայի» նախկին մարզիչ Ռաֆայել Բենիտեսը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2023/2024 մրցաշրջանի չեմպիոնական տիտղոսի համար պայքարի մասին։
««Մանչեսթեր Սիթին» շատ վստահ թիմ է։ Նրանք լավ կազմ ունեն, որը թույլ է տալիս ռոտացիա անել ու շարունակել հաղթել: Ընդունո՞ւմ եմ, որ նրանք կսխալվեն, ինչպես «Լիվերպուլն» ու «Արսենալը» հանգստյան օրերին: Այո՛։ Բայց մյուսները նույնպես կարող են սխալվել, ուստի կարծում եմ, որ առավելությունն այժմ «Մանչեսթեր Սիթիի» կողմն է»,- Բենիտեսի խոսքը մեջբերում է լրագրող Դեյվ Օկկոպը իր կայքում։