Միկել Արտետան կարծում է, որ «Արսենալին» ինչ-որ առանձնահատուկ բան է պակասում Չեմպիոնների լիգայում:
«Բավարիան» քառորդ եզրափակիչի պատասխան խաղում 1:0 հաշվով հաղթեց «Արսենալին» և դուրս թողեց լոնդոնյան թիմին Չեմպիոնների լիգայից: Առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի (2:2):
«Ես կցանկանայի գտնել ճիշտ բառեր, որպեսզի խաղացողներն իրենց ավելի լավ զգան: Ես և ամբողջ մարզաչական շտաբը պատրաստվում ենք լինել խաղացողների կողքին: Ես շատ շնորհակալ եմ մարզիչ լինելու և նրանց հետ ամեն օր աշխատելու համար։
Մենք այս մրցաշարում չենք խաղացել 7 տարի, իսկ այս փուլում՝ 14 տարի։ Սա պատճառ ունի։ Մենք ցանկանում ենք ամեն ինչ անել արագ, գերարագ, մեկ մրցաշրջանի ընթացքում։ Կարծում եմ՝ մենք կիսաեզրափակիչի ներուժ և որակ ունենք։
Այս բացը գալիս է մի բանից, որը մենք դեռ չենք կարող ունենալ: Սա պետք է սովորենք։ Եթե նայեք պատմությանը, ապա մյուս ակումբներին 7, 8 կամ 10 տարի պահանջվեց: Սա մեզ համար ավելի հեշտ չի դարձնում, բայց փաստը սա է։
Ես պետք է լինեմ խաղացողների կողքին, թիմը աջակցության և մեր սիրո կարիքն ունի, քանի որ շաբաթ օրը մենք մեծ, մեծ խաղ ունենք: Մենք դեռ պայքարում ենք Պրեմիեր լիգայում չեմպիոնության համար և շատ ենք ցանկանում տիտղոս նվաճել։ Մենք պետք է ցույց տանք, որ կարող ենք փոխել իրավիճակը»,- ասել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան։