Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան խաղում (1:1, 11 մ.՝ 3:4):
Լրացուցիչ ժամանակի 22-րդ րոպեին բրազիլացին բռնել է ազդրից ու ընկել խոտածածկին, որից հետո նրան փոխարինել է Լուկաս Վասկեսը։
Ինչպես նշում է Sport.es-ը, Վինիսիուսը ռիսկի է դիմում բաց թողնել Իսպանիայի առաջնության՝ «Բարսելոնայի» հետ առաջիկա խաղը, որը կկայանա ապրիլի 21-ին։