«Մարսելի» գլխավոր մարզիչ Ժան Լուի Գասեն խոսել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչում «Բենֆիկայի» հետ սպասվող պատասխան հանդիպման մասին։
«Մենք 90 րոպե ունենք գոլ խփելու համար, գուցե ավելի շատ՝ ևս մեկը խփելու համար: Պետք է հավասարակշռություն գտնել՝ հարձակվել, բայց ուշադրություն դարձնել «Բենֆիկայի» հակագրոհներին։ Նրանց խաղացողները շատ լավ են հակագրոհում, ուստի մենք պետք է արագ արձագանքենք գնդակի յուրաքանչյուր կորուստից հետո: Երկրպագուները կանեն իրենց գործը։ Մենք պետք է հենց սկզբից պատրաստ լինենք մեր նպատակին հասնելու համար»,- Գասեի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է պորտուգալական ակումբի հաղթանակով՝ 2։1 հաշվով։ Պատասխան խաղը կկայանա այսօր՝ ապրիլի 18-ին, Մարսելում։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։