Ասիայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Ալ Այնը» հաղթել է «Ալ Հիլալին»՝ 4-2: Խաղը կայացել է ԱՄԷ-ում։
«Ալ-Հիլալը» ընդհատեց 34 հանդիպումներից բաղկացած հաղթական շարքը բոլոր մրցաշարերում: Վերջին անգամ թիմը պարտվել էր անցած տարվա ամռանը։ Սա համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ ամենաերկար հաղթական շարքն է։ Նախորդ ռեկորդը պատկանում էր «Նյու Սեյնթս» ակումբին, որը 2016/17 մրցաշրջանում 27 պաշտոնական խաղում անընդմեջ հաղթանակ է տարել։
Կիսաեզրափակիչի մյուս խաղում հարավկորեական «Ուլսանը» 1-0 հաշվով հաղթեց «Յոկոհամա Մարինոսին»։
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա ապրիլի 23-ին։