MLS-ի կանոնավոր առաջնության շրջանակում «Ինտեր Մայամին» հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթեց «Սպորտինգ Կանզաս Սիթիին»:
Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան Դիեգո Գոմեսը, Լիոնել Մեսսին և Լուիս Սուարեսը։ Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Էրիկ Թոմին։
Այս հանդիպումից հետո «Ինտեր Մայամին» 15 միավորով գլխավորում է Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակը:
«Սպորտինգը» 10 միավորով 7-րդն է Արևմուտքում։