Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրի խաղում «Զենիթը» հյուրընկալվելիս հաղթել է «Կրասնոդարին»՝ 2-1:
Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացել է տանտերերի պաշտպան Լուկաս Օլասան։ Երկրորդ խաղակեսի սկզբում հյուրերի հարձակվող Մատեո Կասիերան հավասարեցրեց հաշիվը, իսկ Արտուրը դարձել է այս խաղում հաղթական գոլի հեղինակը։
«Կրասնոդարի» կազմում մեկնարկային րոպեներից ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
«Զենիթը» վաստակեց 47 միավոր և պահպանեց առաջին տեղը մրցաշարային աղյուսակում: Կրասնոդարը 43 միավորով երկրորդ տեղում է: