Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը մեկնաբանել է իտալական «Բոլոնիայի» հետաքրքրության մասին լուրերը։
«Ես ոչինչ չեմ լսել «Բոլոնիայի» հետաքրքրության մասին։ Ես էլ ձեզ պես ամեն ինչ միայն լրատվամիջոցներում եմ կարդում։
Իմ բոլոր մտքերն ուղղված են հնարավորինս շուտ «Լոկոմոտիվի» կազմ վերադառնալու և թիմին խաղադաշտում օգնելու մասին»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Match TV-ն։
Այս մրցաշրջանում 24-ամյա պաշտպանը թիմի կազմում դարձել է 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 7 միլիոն եվրո։