Սլովակիայի առաջնության հերթական տուրի շրջանակում «Սլովանն» արտագնա խաղում հաղթեց «Ժիլինային»։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի վստահ՝ 3-0 հաշվով հաղթանակով։
Այս խաղում դուբլ ձևակերպեց Տիգրան Բարսեղյանը՝ դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ։
Այս խաղից հետո «Սլովանը» 66 միավորով վստահորեն գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը։