Հայաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում մրցում էին առաջնության առաջատարներ «Փյունիկը» և «Նոան»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Խաղասկզբում հաշիվը բացեցին «Փյունիկի» ֆուտբոլիստները։ Գոլի հեղինակ դարձավ հյուրերի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն՝ աչքի ընկնելով 8-րդ րոպեին։ Սա նիգերիացի հարձակվողի 14-րդ գոլն էր ընթացիկ առաջնությունում։
«Նոային» հաջողվեց խուսափել պարտությունից 84-րդ րոպեին։ Դիպուկ հարվածով աչքի ընկավ փոխարինման դուրս եկած պաշտպան Գոռ Մանվելյանը։
Այս ոչ-ոքիից հետո չեմպիոնության հավակնորդներ «Փյունիկն» ու «Նոան» վաստակեցին 56-ական միավոր ու շարունակում են կիսել առաջին հորիզոնականը։