«Ուրալը» երկրպագուներին օգնել է Յարոսլավլից տուն հասնել Ռուսաստանի Գավաթի 1/4 եզրափակչի` «Շիննիկի» հետ չեղարկված խաղից հետո:
«Որպես փոխհատուցում Յարոսլավլ կատարած անհաջող ուղևորության` «Ուրալն» իր ինքնաթիռով է տեղափոխել մի քանի երկրպագուների, ովքեր եկել էին թիմին աջակցելու համար: «Ուրալը» նաև կօգնի երկրպագուներին Սոչիից հետադարձ ուղևորության հարցում` խաղից անմիջապես հետո»,- ասվում է եկատերինբուրգյան ակումբի պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` «Շիննիկ»-«Ուրալ» խաղը պետք է կայանար վաղը` մարտի 4-ին: Հանդիպումը տեղափոխվել է «Շիննիկ» մարզադաշտի խոտածածկի վատ վիճակի պատճառով: Դաշտի որոշ հատվածքներում առհասարակ բացակայում է խոտը: Խոտի փոխարեն այնտեղ ավազ է, որի վրա հետքեր են մնում: Հանդիպումն, ամենայն հավանականությամբ, կանցկացվի մարտի 18-ին:
«Ուրալը» մեկնել է Սոչի, որտեղ կնախապտրաստվի ՌՖՊԼ-ի 21-րդ տուրի` «Սոչիի» հետ խաղին: