«Կայրաթի» ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը կիսվել է «Ալաշկերտի» հետ առաջիկա հանդիպման վերաբերյալ իր կարծիքով։
«Հաճելի կլինի խաղալ «Ալաշկերտի» դեմ, ուժերը չափել ընկերների դեմ: Սա շատ կարևոր հանդիպում է մեզ համար:
«Ալաշկերտը» մարտունակ թիմ է, որը մեկ անգամ չէ, որ դարձել է իր երկրի չեմպիոն: Սա փորձ ունեցող թիմ է, որն ունի լավ խաղացողներ:
Ես գիտեմ, որ «Կայրաթը» նախկինում հանդիպել է նրանց հետ: Չնայած այն հանգամանքին, որ Ալմաթիի թիմն այն ժամանակ ավելի հեռուն գնաց, այդ խաղում հեշտ չէր: Իսկ հիմա մեզ լավ դիմակայություն է սպասվում»,- մեջբերում է ֆուտբոլիստին ակումբի մամուլի ծառայությունը:
Առաջին հանդիպումը կկայանա մրցակցի հարկի տակ՝ օգոստոսի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին։