Մադրիդի «Ատլետիկոն» և «Մանչեսթեր Սիթին» կարող են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխանակվել ֆուտբոլիստներով։;
The Times-ը հայտնում է, որ «Ատլետիկոն» անգլիական թիմին առաջարկել է փոխանակվել կիսապաշտպաններով։ Մասնավորապես, սպասվում է,որ Սաուլ Նիգյեսը կտեղափոխվի Անգլիա, իսկ Բերնարդու Սիլվան՝ Մադրիդ։ Ընդ որում, պաշտոնապես գործարքը կարող է ձևակերպվել ոչ թե որպես փոխանակում, այլ՝ երկու առանձին տրանսֆեր, ինչն ակումբներին կօգնի խուսափել ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելուց։
Նշվում է, որ «Ատլետիկոն» Սաուլին 70 մլն եվրո է գնահատում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Սիթին» կարող է ամռանը վաճառել Սիլվային, որպեսզի միջոցներ ձեռք բերի նոր հարձակվողի գնելու համար։ Սաուլի ծառայություններով, ԶԼՄ-ների տեղեկություններով, հետաքրքրված է «Յուվենտուսը»։
26-ամյա Բերնարդուի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։ Սաուլի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականը։