Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետն այս ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը:
29-ամյա հարձակվողի շուրջ կատարվող իրադարձություններին հետևում են «Սևիլիան», «Ատլետիկոն» ու «Ռոման»:
Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թ-ի հունիսի 30-ը, իսկ լոնդոնյան թիմը նոր պայմանագիր ֆրանսիացուն չի առաջարկել, սակայն հաղորդվում է, որ Արտետան ցանկանում է պահել հարձակվողին:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 25 խաղում Լակազետը դարձել է 11 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: