«Ուրարտուն» տեղեկացրել է, որ պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արթուր Միրանյանի հետ։
25-ամյա ֆուտբոլիստը Դոնեցկի «Շախտյորի» սան է, հանդես է եկել նաև մակեդոնական «Վարդարում» և Երևանի «Փյունիկում»։ Միրանյանի վերջին ակումբը եղել է «Փյունիկը», որի կազմում նա նախորդ մրցաշրջանում անցկացրել է 20 հանդիպում ու դարձել 9 գոլի հեղինակ։ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում Միրանյանը մասնակցել է 38 հանդիպման ու դարձել 12 գոլի հեղինակ․
Հաղորդվում է, որ «Ուրարտուում» Արթուր Միրանյանը հանդես կգա 22 համարի մարզաշապիկով։