«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանտը խոսել է Արսենալի կիսապաշտպան Մեսութ Օզիլի մասին․
«Վերջին 18 ամսվա մեջ առաջին անգամ Օզիլի դեմքին ես ժպիտ տեսա։ Ինձ թվում է, որ նրան պարապմունքները սկսել են դուր գալ։ «Արսենալը» բնավորություն ցույց տվեց, որը մենք վերջին շրջանում չէինք տեսել։ Նրանք ունեին խաղային մեխանիզմ, որը վստահություն էր տվել ֆուտբոլիստներին։ Նրանք ուժեղ էին ու արագ։
Եթե դու չես հավատում մարզչին, այն ազդեցություն է ունենում խաղի վրա։ Արտետան այն մարզիչն է, որը կկարողանա հիանալի հարաբերություններ ստեղծել խաղացողների հետ»,-ասել է Ֆերդինանտը։