Գերմանական «Բայերում» Covid 19-ի դեպքեր են հայտնաբերվել, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ թիմի կիսապաշտպան Նադիմ Ամիրին կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել, որից հետո Covid 19 է հայտնաբերվել ակումբի այլ ներկայացուցիչների մոտ (նրանց անունը չի նշվում):
Բոլոր վարակվածներն էլ ինքնամեկուսացվել են:
Հավելենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում «Բայերը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: