Լա Լիգայի 18-րդ տուրի «Ատլետիկո» — «Աթլետիկ» հանդիպումը հետաձգվել է: Այս մասին հաղորդվում է լիգայի պաշտոնական կայքում: Պատճառը Մադրիդում վատ եղանակն է:
«Աթլետիկը» նախօրեին մեկնել էր Իսպանիայի մայրաքաղաք, բայց ինքնաթիռը չէր կարողացել վայրէջք կատարել`մերկասառույցի պատճառով: Արդյունքում թիմը վերադարձել է Բիլբաո:
«Հաշվի առնելով թերակղզու մեծ մասով անցնող փոթորկի պատճառած բացառիկ իրավիճակը, որը հանգեցրել է Մադրիդի օդանավակայանի փակմանը և խաղադաշտը օպտիմալ պայմաններում պահելու անկարողությանը, Լա Լիգան, երկու ակումբների հետ խորհրդակցելուց հետո, խնդրանքով դիմեց Մասնագիտական մրցակցության հանձնաժողով՝ հետաձգել «Ատլետիկո Մադրիդ» — «Բիլբաո Աթլետիկ» հանդիպումը, որն ի սկզբանե նախատեսված էր շաբաթ օրը 16:15-ին (Երևանի ժամանակով 19:15-ին) «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում:
Հանդիպման ամսաթիվը հայտնի կդառնա առաջիկա մի քանի օրերի ընթացքում և պետք է լինի մրցումների օրացույցի առկա ամսաթվերից մեկը», — ասվում է հաղորդագրության մեջ: