ՊՍՎ-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն խոստովանել է, որ մինչև նիդերլանդական ակումբ տեղափոխվելը բանակցություններ է վարել «Բավարիայի» մասին:
«Ամռանը քննարկել ենք իմ ապագան, «Բավարիայի» պլանները: Նրանք ասացին, որ գնահատում են ինձ որպես մարդ ու ֆուտբոլիստ, որ կարող են ինձ նորից ակումբ հրավիրել:
Չեմ ուզում բացառել Բունդեսլիգա հնարավոր վերադարձս: Տարբեր տարբերակներ եմ դիտարկում: Բայց հիմա կենտրոնացած եմ ՊՍՎ-ի վրա»,-Գյոտցեի խոսքերն է փոխանցում Goal-ը: