«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կարող է կարիերան շարունակել Թուրքիայում: Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան, խորվաթ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Գալաթասարայը»:
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություն կար այն մասին, որ կատալոնյան թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խորվաթին հայտնել է, հույսեր չի կապում ֆուտբոլիստի հետ: