Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում Միլանի «Ինտերն» ընդունեց իսպանական «Խետաֆեին»:
Ամբողջ հանդիպումն անցավ հավասար պայքարում: Առաջին խաղակեսում տանտերերը կարողացան առաջ անցել հաշվի մեջ՝ շնորհիվ Լուկակուի դիպուկ հարվածի: Երկրորդ խաղակեսի 30-րդ րոպեին հյուրերը հաշիվը հավասարեցնելու հնարավորություն ստացան, սակայն 11 մետրանոց նշակետից դիպուկ չէր Մոլինան: 8 րոպե անց Էրիկսենը խփեց «Ինտերի» երկրորդ գնդակն ու դրեց խաղի վերջակետը՝ 2-0:
«Ինտերը» հաղթեց ու դուրս եկավ 1/4 եզրափակիչ:
1/4 եզրափակչում «Ինտերը» կխաղա «Ռեյնջերս»-«Բայեր» զույգի հաղթողի հետ: