Իտալացի նախկին ֆուտբոլիստ Նիկոլա Վենտոլան խոսել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Յուվենտուսի» վրա ունեցած ազդեցության մասին։
««Յուվենտուսը» ավելի լավը կդառնա, եթե սկսի նորից առանց Ռոնալդուի խաղալ։ Պետք է ուղղակի բարձրակարգ կենտրոնական հարձակվողի բերել։ Հիմա «Յուվեն» չափազանց շատ կախում ունի Ռոնալդուից։ Չի կարելի դա անել, երբ ուզու, ես ինչ-որ բանում կատարելագործվել»,- Վենտոլայի խոսքերն է փոխանցում Calciomercato-ն։
Ավելի վաղ շշուկներ էին պտտվում, որ «Ինտեր Մայամին» կարող է պայմանագիր կնքել Ռոնալդուի հետ։