Թաեքվոնդոյի օլիմպիական վարկանիշային մրցաշարը կկայանա մայիսի 7-9-ը՝ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում:
«Մրցաշարն արդեն 4-րդ անգամ է հետաձգվում: Ենթադրվում է, որ մրցաշարը չափազանց լարված բնույթ կկրի, քանզի միայն հաղթողը կարժանանա խաղերի մասնակից դառնալու պատվին»,-ՀԱՕԿ-ի հետ զրույցու ասել է ֆեդերացիայի նախագահ Վարդան Ղահրամանյանը:
Կանոնադրությամբ յուրաքանչյուր երկիր կարող է մրցավայր գործուղել ընդամենը երկու մարզիկ: Մրցաշարին մասնակցելուն մեր երկրից հավակնում են Միլենա Հովհաննիսյանը / 57 կգ /, Սարգիս Մուրադյանը / 58կգ/ , Ռոման Հայրապետովը / 68 կգ / , Դավիթ Վարդումյանը / 80 կգ / և ծանրքաշային Արսեն Գրիգորյանը:
Նշած մարզիկները հավաքականի ընդհանուր կազմում մարզումներ են անցկացնում, փորձում են շտկել թերությունները, կատարել անձնական և հավաքականի մարզիչների առաջադրանքները: Թե ովքեր կլինեն Բուլղարիա մեկնող երկյակի անդամները, առայժմ անորոշ է մարզիկների ու նաև հավաքականի գլխավոր մարզիչ Զորիկ Մեքինյանի համար: