Ավստրալիայի Բաց առաջնությունից առաջ նոր մրցաշար կանցկացվի այն թենիսիստների համար, որոնք լիարժեք ինքնամեկուսացման մեջ են գտնվում Մելբուրնում, հայտնում է The West Australian-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, մրցաշարը կկոմպենսացնի այն անհարմարությունները, որոնց բախվել են աղջիկները՝ ստիպված լինելով երկու շաբաթ դուրս չգալ իրենց սենյակներից: Հիշեցնենք՝ ավելի քան 70 մարդ խիստ կարանտինի մեջ է այն բանից հետո, երբ Մելբուրն ժամանող իրենց ինքնաթիռի ուղևորներից մի քանիսի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել:
Մրցաշարի անցկացման մանրամասները չեն հաղորդվում:
Լիարժեք ինքնամեկուսացման մեջ են ռուս թենիսիստուհիներ Սվետլանա Կուզնեցովան և Վերոնիկա Կուդերմետովան, ինչպես նաև Վիկտորյա Ազարենկոն (Բելառուս), Բյանկա Անդրեեսկուն (Կանադա), Անժելիկա Կերբերը (Գերմանիա), Բելինդա Բենչիչը (Շվեյցարիա) և Մարտա Կոստյուկը (Ուկրաինա):