«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը չի մասնակցի Լա լիգայի հերթական տուրում կայանալիք «Ալավեսի» դեմ խաղին, հաղորդում է AS-ը։
Իսպանացի պաշտպանը դեռևս չի ապաքինվել մկանային վնասվածքից։ Հաղորդվում է, որ «արքայական» ակումբում անհանգստացած են Ռամոսի ֆիզիկական մարզավիճակով։
Ընթացիկ մրցաշրջանում իսպանացի պաշտպանը բավականին շատ է բացակայում վնասվածքների պատճառով։
«Ռեալն» ու Ռամոսը չեն կարողանում համաձայնության հասնել նոր պայմանագրի շուրջ, որն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։