ԱՊԼ-ի 19-րդ տուրի շրջանակում «Արսենալն» ընդունեց «Նյուքասլին» (3-0):
Երկրորդ խաղակեսի մեկնարկում Օբամեյանգը ստացավ Տոմաս Պարտի փոխանցումը և բացեց հանդիպման հաշիվը:
61-րդ րոպեին այն կրկնապատկեց Բուկայա Սակոն, իսկ 77-րդ րոպեին Օբամեյանգն իր երկրորդ գնդակը խփեց այս խաղում:
Այսպիսով, լոնդոնյան ակումբը վաստակեց 27 միավոր և զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը: