Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 14-րդ տուրի շրջանակում «Ուրարտուի» երկրորդ թիմն ընդունել էր «Արարատ-Արմենիայի» դուստր թիմին:
Առաջին խաղակեսում թիմերը փոխանակեցին մեկական գնդակ: 38-րդ րոպեին հյուրերի կազմում աչքի ընկած Հակոբ Խաչատրյանի գոլին 43-րդ րոպեին պատասխանեց Աբրահամ Պորտուգալյանը: Երկրորդ խաղակեսում Արզումանյանի թիմը 2 գնդակ խփեց ու հաղթեց 3-1 հաշվով: Աչքի ընկան Էրիկ Փիլոյանն ու Օկոտիեն:
Այս խաղից հետ «Ուրարտուն» 21 միավորով երկրորդն է, իսկ «Արարատ-Արմենիան» 5 միավորով նախավերջին՝ 10-րդ հորիզոնականում է: