«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը աջ ոտքի մկանային վնասվածք ունի: Այս մասին հայտարարություն է տարածել «արքայական» ակումբի պաշտոնական կայքը:
Բելգիացի ֆուտբոլիստը 3-4 շաբաթով դուրս է մնացել շարքից: Այսօր «Վալյադոլիդի» դեմ կայանալիք խաղին Ազարը հայտավորվել էր: Առավոտյան անցկացված բուժզննումից հետո հայտնի է դարձել Ազարի վնասվածքի մասին:
Ազարը 2019 թվականի ամռանն է տեղափոխվել «Ռեալ»: «Արքայական» ակումբում անցկացրած մեկ տարվա ընթացքում նա մի քանի անգամ կոճի վնասվածք է ստացել ու նաև վիրահատվել:
«Ռեալ Մադրիդ» — «Վալյադոլիդ» խաղը կկայանա այսօր ու կսկսվի Երևանի ժամանակով 23:30-ին: