«Բոլոնիայի» մարզիչ Տիագո Մոտան մոտ ապագայում կարող է հեռանալ ակումբից։ Մասնագետը ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների կարճ ցուցակում է։
Ըստ Football-Italia-ի՝ իտալական ակումբն արդեն սկսել է նոր մարզիչ փնտրել։
Մոտային հնարավոր փոխարինողների թվում են Լուկա Գոտին, Գաբրիելե Չիոֆին, Անդրեա Պիրլոն, Իգոր Տուդորը և Ջենարո Գատուզոն:
«Բոլոնիան» Իտալիայի առաջնության այս մրցաշրջանում վաստակել էր 54 միավոր։ Մոտայի գլխավորած թիմը Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է 9-րդ տեղը: